ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Միհրան Հակոբյան․ Հայաստանում կրկին խառնակ ժամանակներ են

Միհրան Հակոբյան․ Հայաստանում կրկին խառնակ ժամանակներ են
14.06.2020 | 21:14

Տիկին Arsinée Khanjian,

Հայաստանում կրկին խառնակ ժամանակներ են: Ձեր սրտի թավշյա վարչապետի հրամանով ոստիկանները կանանց են պառկացնում ասֆալտին ու բռնություն կիրառում: Միգուցե բարեհաճե՞ք ու Կանադայից գաք Երևան՝ վայելելու ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները: Միգուցե վերցնե՞ք Ձեր հայտնի տեսախցիկը և գաք Երևանում ֆիլմ նկարելու այն մասին, թե ոստիկանությունն ինչ «հոգատար և նուրբ» վերաբեմունք է ցուցաբերում ԱԺ պատգամավոր Naira Zohrabyanին:

Հասկանու՞մ եք՝ բազմահազար հայաստանցիներ ուղղակի ապշած են, իրենց աչքերին չեն հավատում՝ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնություն է կիրառում, մարդու իրավունքները գետնով է տալիս, իսկ Արսինե Խանջյանն իր հայտնի տեսախցիկով հանդերձ իրադարձությունների կիզակետում ֆիլմ չի նկարում: Տեսեք, թե ինչ «հիանալի» տեսարան է: Տեսեք, թե ինչ ֆիլմ դուրս կգա այս ամենից: Տիկին Խանջյան, մարդիկ իրոք չեն հասկանում՝ ինչու՞ ձեն-ծպտուններդ դուրս չի գալիս: Էլ ի՞նչ պետք է լինի, որ խոսեք ու տեսակետ հայտնեք, էլ ի՞նչ պետք է լինի, որ գաք ու ֆիլմ նկարեք այս մեծ խայտառակության մասին: Տիկին Խանջյան, վաղը ո՞նց եք նայելու տիկին Զոհրաբյանի աչքերի մեջ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ